суббота, 22 августа 2015 г.

Աստղային էվոլյուցիա.Գումարով ճաշակ և մտքի թռիչք չես գնի

Շատերը կարծում են, թե հանրային մարդ լինելը հեշտ է և զվարճալի, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Շոու-բիզնեսում՝ հատկապես երգարվեստում, շատ կարևոր է ունենալ կերպար, լինել վառ անհատականություն, կերտել մի ոճ, որը միայն քեզ է բնորոշ: Համաշխարհային շուկայում անգամ դա քչերին է հաջողվել անել, իսկ մեզ մոտ շատ ավելի քչերին: Ինչ խոսք, չեմ կարող չնշել, որ ուրույն ոճ ունենալը կապված է նաև ֆինանսական հնարավորությունների հետ, սակայն գումարը այս դեպքում արդարացում չէ, քանի որ գումարով ճաշակ և մտքի թռիչք չես գնի: Հայկական շոու-բիզնեսում ևս կան արտիստներ, ովքեր հնարավորինս փորձում են աչքի ընկնել իրենց ոճով, լինել նորաձև և ժամանակակից, բայց երբեմն չափից շատ են փորձում: Ձեզ եմ ներկայացնում այն արտիստներին, որոնց ժամանակը և նորաձևությունը իր կանոնների հետևորդն է դարձրել, իսկ դա լավ է ստացվել նրանց մոտ, թե վատ թողնում եմ ձեր հայացողությանը:

Լիլիթ Հովհաննիսյան






















Դեռ <<Հայ սուպերսթար>> նախագծի շրջանակներում Լիլիթը հանդիսատեսի մոտ տպավորվել էր իր ոչ ստանդարտ սանրվածքներով և կերպարներով: Այժմերգչուհին առաջատար նորաձևություն թելադրողներից է համարվում Հայաստանում, բայց պետք է նկատել, որ ժամանակի ընթացքում նա կորցրեց իր հետաքրքրությունը և կրեատիվությունը: Պետք չե այդքան գեղեցիկ լինել, ուր մնաց մի փոքր հետաքրքրությունը: Ի վերջո նորաձև երգչուհի լինելու փաստը դեռ քիչ է դիզայիներ լինելու համար:

Անդրե



















Անդրեի դեպքում էվոլյուցիա բառը շատ քիչ է ասված: Դժվար է հիշել, թե երգիչը քանի անգամ է փոխել իր իմիջը և շատ ավելի դժվար է ասել, թե որն է նրա իմիջը:

Էմմի

Կերպարներ ընտրելու հարցում ամենաշատը դժվարացա Էմմիի դեպքում: Տարեթվով, ամսով, օրով և նույնիսկ ժամով կարելի է հերթականությամբ տարբերել նրա կերպարները: Անթիվ փոփոխությունների մեջ նա երբեք չի կորցրել հանդիսատեսի հետաքրքրությունը իր արտաքինի հանդեպ: Տեսնենք թե ինչպիսին կլինի երգչուհին մայրանալուց հետո:

Լուսի

Այո, անհասկանալի կերպարներ էլ պետք է լինեն:

Աստղիկ Սաֆարյան
Աստղիկը այն արտիստներից է, ով մինիմալի մեջ անում է մաքսիմալը: Նրա հանգիստ կերպարները երբեք չեն հոգնեցնում և շատ համահունչ են իր երգերի հետ: Իդեպ Աստղիկը ևս ունի իր բրենդը, որը միայն նա է կրում:

Սիրուշո
Ասել, որ Սիրուշոն աչքի է ընկել տարբեր կերպարներով և իմիջով սխալ կլինի, սակայն նա միշտ մնացել է նորաձև, ոճային և այդ ամենին ավելացրել մի փոքրիկ<<Սիրուշո>>: Երգչուհու խոսքով հիմնականում նրա կերպարների մտահախացումը պատկանում է իրեն և անգամ երբ հագուստ է գնում միշտ ձևափոխում է այն կամ աքսեսուարների միջոցով դարձնում ավելի իրեն մոտ: Սիրուշոյի այցեքարտը եվրատեսիլյան շորն է, որի նման են գրեթե բոլոր մյուս բեմական շորերը: Այ հենց դա էլ կոչվում է ձեռագիր, մի բան, որը հատուկ է միայն իրեն:

Արմինկա
Ամենաէլէգանտ երգչուհին երբեք չզիճեց իր տեղը մեկ ուրիշին և մենք դեռ երկար կսպասենք հաջորդ էլեգանտության ճիչին: Արմինկայի կերպարները աչքի են ընկել իրենց համարձակությամբ և այդ ամենը միշտ եղել է չափի մեջ ու շատ գեղեցիկ:

Հ՚.Գ.

Սա էլ, որ հետո չասեք, թե չկայացած բլոգ է սխալ բաներ է գրում ու վատաբանում հայ աստղերին:)

среда, 19 августа 2015 г.

Այս ամռան 5 լավագույն աշխատանքները

Ձեզ եմ ներկայացնում և առաջարկում լսել հայկական երգարվեստի այս ամռան 5 լավագույն հիթերը և աշխատանքները:

1.Հայկ Դուրգարյան - Հարց չկա
Երգը առաջին օրվանից հիթ-շքերթների առաջին հորիզոնականներում է մինչ օրս: Արդի երգ մեր առօրյայի մասին :

2.Աստղիկ Սաֆարյան -Shalom
Ուրախ, թեթև, ամառային...

3.Լուսի - Հիմա
Ովքեր սիրում են լսել ակումբային երգեր հայերենով, խնդրեմ...

4.Rmen & Lilia Kay - Love Affair
Ռիթմեր ԱՄՆ-ից, որոնք չեն թողնում հանգիստ նստել...


5.Քրիստի և Դավիթ Բադալյան - My Only
Ճաշակով, դինամիկ և նոր դուետ: Նմանատիպ որակյալ աշխատանքների պակասը շատ է զգացվում:

Լավ երգելը քիչ է, պետք է տարբերվել հարևաններից























Շաբաթներ առաջ Աննա Խաչատրյանը և Արամ MP3-ին հայտնեցին, որ պատրաստվում են մեկնել Մոսկվա և մասնակցել <<Голос>> նախագծին: Այսօր արդեն պարզ դարձավ, որ մեր ինքնավստահ աստղերին մերժել են: Ըստ նրանց նախագծի կազմակերպիչների ներկայացրած մերժման պատճառը հիմնավորված չէ: Վերջիններս Աննային և Արամին չեն կանչել մասնակցելու կույր լսումներ փուլին` հայ մասնակիցների թվով շատ լինելու պատճառով: Ի զարմանս ինձ այս պատճառաբանությունը չի գոհացրել մերոնց, այն դեպքում, երբ Արամը տարիներ առաջ վարում էր մի նախագիծ, որտեղ շատ ավելի անհիմն պատճառներով էին մասնակիցները դուրս մնում նախագծից: Ինչևիցե... Հիմա արդեն մեր երգիչ-երգչուհիները կիմանան, որ արտասահմանյան շուկա մտնելու համար լավ երգելը քիչ է, պետք է կարողանալ տարբերվել և ունենալ ուրույն ձեռագիր և ոճ: Սկզբից ես էլ բոլորի նման ուրախացել էի, որ մեր արտիսները պատրաստվում են մասնակցել այս նախագծին և ցույց տալ իրենց ուժերը, սակայն օրինակ Դիմա Բիլանը ինչպես կարող է աշխատել մի արտիստի հետ, ով իր ամբողջ կյանքի և կարյերայի ընթացքում միևնույն իմիջով է, կամ արտիստ, ով արդեն մասնակցել է <<Եվրատեսիլ>> երգի մրցույթին ու զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:
Հ.Գ. Սիրելի արտիստներ, եթե հայաստանյան լսարանը ձեզ չի բավականացնում, ապա սկսեք աշխատել ձեր վրա, քանի որ ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր մեծ սեր են վայելում մեզ մոտ, չեն գալիս ու մասնակցում <<Հայաստանի ձայնը>> կամ մեկ այլ նախագծի, պարզապես պրոֆեսիոնալ կերպով են աշխատում:

вторник, 18 августа 2015 г.

Լսեք ճաշակով հայկական երաժշտություն՝ այն գոյություն ունի

,
























Այսօր շատ կան տարբեր էջեր, կայքեր, բլոգներ, որոնք լուսաբանում են այն ամենի մասին, ինչը <<հետաքրքրում է>>  մարդկանց: Սակայն հետևելով այդ էջերին, նկատում ես, որ ավելի շատ պրոպագանդվում է ոչ հայկականը: <<MUSIC 1rmenia՚՚>> բլոգը, որը նաև ունի իր ֆեյսբուքիան պաշտոնական էջը, բացվել է հայկական և հայերեն երգերի լայն տարածմանը խթանելու համար: Հետևեք այս բլոգին և ակտիվ եղեք ֆեյսբուքիան էջում:
 Հ.Գ. Լսեք ճաշակով հայկական երաժշտություն՝ այն գոյություն ունի: