среда, 19 августа 2015 г.

Լավ երգելը քիչ է, պետք է տարբերվել հարևաններից























Շաբաթներ առաջ Աննա Խաչատրյանը և Արամ MP3-ին հայտնեցին, որ պատրաստվում են մեկնել Մոսկվա և մասնակցել <<Голос>> նախագծին: Այսօր արդեն պարզ դարձավ, որ մեր ինքնավստահ աստղերին մերժել են: Ըստ նրանց նախագծի կազմակերպիչների ներկայացրած մերժման պատճառը հիմնավորված չէ: Վերջիններս Աննային և Արամին չեն կանչել մասնակցելու կույր լսումներ փուլին` հայ մասնակիցների թվով շատ լինելու պատճառով: Ի զարմանս ինձ այս պատճառաբանությունը չի գոհացրել մերոնց, այն դեպքում, երբ Արամը տարիներ առաջ վարում էր մի նախագիծ, որտեղ շատ ավելի անհիմն պատճառներով էին մասնակիցները դուրս մնում նախագծից: Ինչևիցե... Հիմա արդեն մեր երգիչ-երգչուհիները կիմանան, որ արտասահմանյան շուկա մտնելու համար լավ երգելը քիչ է, պետք է կարողանալ տարբերվել և ունենալ ուրույն ձեռագիր և ոճ: Սկզբից ես էլ բոլորի նման ուրախացել էի, որ մեր արտիսները պատրաստվում են մասնակցել այս նախագծին և ցույց տալ իրենց ուժերը, սակայն օրինակ Դիմա Բիլանը ինչպես կարող է աշխատել մի արտիստի հետ, ով իր ամբողջ կյանքի և կարյերայի ընթացքում միևնույն իմիջով է, կամ արտիստ, ով արդեն մասնակցել է <<Եվրատեսիլ>> երգի մրցույթին ու զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:
Հ.Գ. Սիրելի արտիստներ, եթե հայաստանյան լսարանը ձեզ չի բավականացնում, ապա սկսեք աշխատել ձեր վրա, քանի որ ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր մեծ սեր են վայելում մեզ մոտ, չեն գալիս ու մասնակցում <<Հայաստանի ձայնը>> կամ մեկ այլ նախագծի, պարզապես պրոֆեսիոնալ կերպով են աշխատում:

Комментариев нет:

Отправить комментарий